Շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունը մոտենում է իր ավարտին:
9-րդ տուրում Հայաստանից Արամ Հակոբյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան, իսկ Շանթ Սարգսյանը հաղթանակ տոնեց: Այս տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Արթուր Դավթյանը:
Այժմ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանն ունեն 6,5-ական միավոր և առաջատարից հետ են մեկ միավորով:
Հնդկական Նյու Դելի քաղաքում ընթացող աշխարհի առաջնության ավարտին մնաց երկու տուր: