Thursday, 28 03 2024
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա

Հեղափոխությունը ճակատագրական կետում. կամ-կամ

Կա՞ ի վերջո նոր իշխանության կամ հեղափոխական իշխանության և նախկին իշխող համակարգի, այսպես ասած, մահացու և ճակատագրական դիմակայություն, թե՞ ոչ: Այդ հարցին պետք չէ մոտենալ այսպես ասած՝ հայեցողական կամ փիլիսոփայական, կամ հռետորական դիտանկյունից: Ի վերջո, մենք գտնվում ենք շատ կոնկրետ ներքաղաքական մի իրավիճակում, երբ մի կողմից ակնառու են սպասելի գործընթացներ նախկին իշխանության վարքագծի տեսանկյունից՝ քննադատություն նոր իշխանության հասցեին, այդ թվում՝ նախկինում հենց իրենց եմ կիրառված քարոզչական տեխնոլոգիաների, այսպես ասած, հայելային կիրառմամբ, և մյուս կողմից կա հեղափոխությունը ոչ միայն հռետորաբանության, այլ նաև իրական կյանքի ինստիտուցիոնալ հարթակներում կապիտալիզացնելու մեծ անհրաժեշտություն:

Խնդիրն այն է, որ այդ անհրաժեշտության, այսպես ասած, սպասարկումն ու, հետևաբար, հեղափոխության ինստիտուցիոնալ, ոլորտային, համակարգային կապիտալիզացիան կախված է ոչ միայն լոկ իշխանությունից, թեև այստեղ գործառութային առաջնային պատասխանատվությունն անքննելի է: Այդ կապիտալիզացիան կախված է նաև հանրության նախաձեռնողականությունից, որ պետք է դրսևորվի տարբեր ոլորտներում՝ հանրային էլիտաների ձևավորման ֆորմալ և ոչ ֆորմալ գործընթացներով, տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիության ներկայիս միջավայրն օգտագործելով: Ի վերջո, ոչ միայն հայկական թավշյա հեղափոխությունը, այլ ընդհանրապես համաշխարհային տեխնոլոգիական հեղափոխությունը պահանջում է լիովին այլ հանրություն, բոլորովին այլ անհատական վարքագծային դրսևորումների ամբողջությամբ կազմվող հասարակություն, որը թույլ կտա ընդհանրապես բարձրացնել գլոբալ համաշխարհային համակարգային ճգնաժամի հաղթահարման արդյունավետության ներուժը:

Մյուս կողմից, սակայն, սա նշանակում է նաև, որ հանրային վարքագիծը՝ սկսած այն կազմող անհատականությունների կամ խմբերի վարքագծից, էապես պայմանավորված է այն հանգամանքից, թե ինչ մթնոլորտային ազդակներ կստանա հանրությունը թե՛ կառավարությունից, թե՛ հասարակական-քաղաքական միջավայրի մյուս սուբյեկտներից: Ահա այստեղ է, որ հարցը՝ թե ի վերջո կա՞ մահացու դիմակայություն, թե՞ ոչ, դառնում է խիստ հրատապ: Որովհետև, երբ ձևավորվում է ճակատագրական այդպիսի դիմակայության, ինչ-որ հարահոս հեղաշրջման կամ հակահեղափոխության միջավայր և ազդակները ծագում են այդպիսի միջավայրից, ապա այդ հանգամանքը հանրության մոտ առաջ է բերելու առավելապես պաշտպանական, այսինքն՝ փակ ռեակցիա, կամ առավելագույնը՝ «լավագույն պաշտպանությունը հարձակումն» է տրամաբանությամբ ռեակցիա: Իսկ դա ոչ թե հեղափոխության ինստիտուցիոնալ կապիտալիզացիայի, այլ հակառակը՝ հանրային տարատեսակ նախահեղափոխական բարդույթների և վախերի կապիտալիզացիայի, գեներացիայի աղբյուր և հենք է: Իսկ դա իր էական ազդեցությունն է թողնելու հեղափոխության կապիտալիզացիայի հարցում հանրության վարքագծի, նախաձեռնողականության վրա, որի հետևանքը լինելու է այն, որ խնդրի լուծման պատասխանատվությունը առավելապես մնալու է իշխանության վրա:

Երբ հանրությունը այդ հարցում իշխանությանը թողնում է մենակ, ապա առերևույթ էֆեկտն այն է, որ կառավարությունը գտնվում է ուժեղ հանրային սպասումների ճնշման տակ, սակայն խորքային, տողատակային էֆեկտը լիովին հակառակն է, և հանրությունն ինքը «շերտ առ շերտ» հայտնվում է իշխանություն երևույթի ազդեցության ներքո, ինչը, սակայն, որպես գործընթաց, լինելով աննկատ, մնալով ընթացիկ, առօրյա գործընթացների ստվերում, հանրության առաջ, ի վերջո, ամբողջ հասակով հառնում է որպես հետևանք: Ահա այդ տեսանկյունից, Հայաստանում իրավիճակը, թերևս, լրջագույն ճամփաբաժանի կետում է, որտեղ հստակեցումներն անհրաժեշտ են հասկանալու համար, ի վերջո, հանրությունը առաջ է գնում արհեստականորեն ձևավորված մարտահրավերներով լեցուն օրակարգո՞վ, թե՞ իրապես կա ճակատագրական դիմակայություն: Որովհետև այդ դեպքում էլ հանրության անելիքը ոչ թե վախն է, այլ պարզապես դիմակայությունը հաղթելը, ինչը չի կարող լինել վախով: Հակառակ դեպքում ստացվում է հետհեղափոխական պարադոքս՝ մեկուկես տարի առաջ տպավորիչ և անվերապահ հաղթած, իսկ այժմ վախեցած հանրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում