Tuesday, 09 06 2026
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Ղազախստանը նոր խոչընդոտներ կհարուցի՞ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհին

Ղազախստանը նավթի արտահանման նոր հնարավորություններ է փնտրում: Դրանք, ինչպես գրում են ղազախական լրատվամիջոցները, անհրաժեշտ կլինեն Աստանային, երբ Արևմուտքի՝ ՌԴ-ին ուղղված պատժամիջոցներն ինչ-որ կերպ անդրադառնան ղազախական նավթի արտահանման ներկայիս ուղիների վրա:

Ղազախստանի իշխանությունն այս ճանապարհին հիմնական գործընկեր է տեսնում Ադրբեջանին: Ապագայում խնդիրների դեպքում Ղազախստանը նավթը համաշխարհային շուկա է առաքելու Ադրբեջանի միջոցով: Ու չի բացառվում, որ ղազախա-ադրբեջանական խորացող քաղաքական և տնտեսական հարաբերությունները Հայաստանի ՄՄ անդամակցության ճանապարհին գլխացավանք դառնան, քանի որ Ադրբեջանի «խնդրանքով» գուցե Ղազախստանը խոչընդոտներ հարուցի ՄՄ անդամակցության ճանապարհին՝ բարձրացնելով Ղարաբաղի հարցը, որն էլ ըստ էության հուզում է Ադրբեջանին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ղազախստանի ներդրումների շահութաբերության հետազոտության գործակալության ավագ փորձագետ, քաղաքական և տնտեսական վերլուծաբան Էռլեն Բադիխանը նշեց, որ Ղազախստանը ձգտում է իր և՛ մոտ, և՛ հեռու բոլոր գործընկերների հետ հավասար առևտրատնտեսական հարաբերությունների կառուցմանը, ձգտում է խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնց արդյունքում կարող է վնասել այդ հարաբերությունները: «Ուստի եթե նույնիսկ Ադրբեջանը հանդես գա նման առաջարկությամբ, ապա, իմ կարծիքով, դա կլինի պաշտոնական հայտարարություն, իսկ կհնչի որպես անձնական խնդրանք: Բայց իրադարձությունների նման զարգացումը շատ քիչ հավանական է: Կարծում եմ, որ Ղազախստանը այսրոպեական տնտեսական օգուտի համար չի գնա մի գործընկերոջ հետ հարաբերությունների վատթարացման՝ մեկ ուրիշ գործընկերոջ խնդրանքով»,- նշեց նա:

Այնինչ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բաքվի քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն ասաց, որ Հայաստանն ազատ է միանալու ցանկացած միությանը, սակայն Ադրբեջանը դեմ է, եթե Հայաստանը պետք է ՄՄ-ին միանա Ղարաբաղի հետ միասին: Նա նշեց, որ իրենք ցանկանում են, որ ՄՄ անդամ երկրները հարգեն Ադրբեջանին՝ առաջին հերթին պահանջելով, որպեսզի ՀՀ-ն լուծի ԼՂ հակամարտությունը:

«Ռուսաստանը ստիպված կլինի հստակեցնել այդ հարցը: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի համար Հայաստանն այնքան կարևոր է, որ ամեն գնով այդ հարցը շրջանցվի: Հարցականի տակ է դրվում ՄՄ գոյությունը, քանի որ Ռուսաստանի կողմից ԼՂ հարցի չհստակեցումը կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի Բելառուսն ու Ղազախստանը դուրս գան ՄՄ-ից: Ռուսաստանը չի համարձակվի և թույլ չի տա, որ այս հարցի շուրջ լարվածություն առաջանա, և խաղաղ եղանակով կլուծի ԼՂ հարցը: Իսկ Հայաստանը հնարավորություն չունի Ռուսաստանի առաջարկներից հրաժարվելու: Չէ՞ որ Հայաստանը Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շեմին էր, երբ Պուտինը հրավիրեց Սերժ Սարգսյանին Մոսկվա, հրամայեց միանալ ՄՄ-ին, և նա համաձայնեց, նույնիսկ տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանն է խնդրում ՄՄ մտնելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջին անգամ Ղարաբաղի հարցը ՄՄ-ում բարձրացրել է Լուկաշենկոն, ապա Նազարբաևը: Նրա խոսքով՝ չի բացառվում, որ Նազարբաևն իր կամքով բարձրացնի այդ հարցը առաջիկայում ՄՄ-ում, բայց Ադրբեջանը հրապարակային դա չի խնդրի կամ պահանջի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում