Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) մասնակցող երկրներն ինտեգրացիոն փոխգործակցության շրջանակում պետք է օգտագործեն ՍՍՀՄ-ի փորձը, որի մասն են կազմել ժամանակին:
Այս մասին նա հայտարարել է ղազախական «Խաբար» պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հոկտեմբերի 24-25-ը Նուր-Սուլթան կատարելիք իր պաշտոնական այցի նախօրեին:
Նա նշել է, որ ԵՏՄ-ի երկրները պետք է ուսումնասիրեն Եվրամիության սխալները և փորձեն չկրկնել դրանք:
«Մենք պետք է դասեր քաղենք ուրիշների սխալներից: Մենք կարող ենք ավելի արագ առաջ գնալ, քանի որ մենք ավելի մեծ փորձ ունենք, մենք ապրել ենք ՍՍՀՄ-ում: Այնտեղ բացարձակ սերտ ինտեգրում էր: Պետք չէ այն ոչնչացնել: Անհրաժեշտ է վերականգնել այն, ինչը փլուզվել է: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- եզրափակել է Լուկաշենկոն: