Ամերիկյան Google կորպորացիան հաղորդել է քվանտային հաշվարկներում առաջխաղացման մասին՝ հասնելով, այսպես կոչված, քվանտային գերակայության, հայտնում է AFP-ն: Այս տերմինն օգտագործվում է հաշվարկների այնպիսի արագությունը նշելու համար, որը, ներկայիս համակարգիչներով, հազարավոր տարիներ կպահանջեր: Այսպիսով, Google-ի Sycamore անունով սարքը կարողացել է 200 վայրկյանում կատարել գործողություն, որն այսօրվա ամենահզոր համակարգիչը կկատարեր 10 հազար տարի:
Ժամանակակից համակարգիչները, նույնիսկ ամենահզորները, աշխատում են երկուական համակարգով՝ բիթերի հիման վրա, որոնք կարող են ունենալ 1 կամ 0 արժեք, սակայն, հիպոթետիկ քվանտային համակարգիչներում տվյալների դրվագները միաժամանակ կարող են հավասար լինել և 1-ի, և 0-ի, ինչը թույլ է տալիս աշխատել զգալիորեն մեծ ծավալի տեղեկատվության հետ:
Միևնույն ժամանակ, IBM-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Google-ի նվաճումները զգալիորեն չափազանցված են: Ներկայիս համակարգիչների վրա առաջարկվող գործողությունը 10 հազար տարվա փոխարեն կկատարվեր երկուսուկես տարում: Google-ում նախագծի հեղինակները նույնպես խոստովանում են, որ նրանց լավագույն սարքավորումներ և մոնիտորինգի ավելի բարդ մեթոդներ են անհրաժեշտ, որպեսզի համոզվեն նման հզորության հասնելու հնարավորության մեջ: