Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը սկսել է պարեկություն իրականացնել թուրք-սիրիական սահմանի երկայնքով՝ հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ Սիրիայում Ռուսաստանի զորքերի խմբավորման հրամանատարության ներկայացուցիչ Իգոր Սերիցկիի՝ ռուսական ուժերի ստորաբաժանումը տեղակայվելու է սահմանամերձ Կոբանի քաղաքում:
Նրա խոսքով՝ ստորաբաժանումները սկսել են պարեկություն իրականացնել ժամը 12-ից:
Սիրիայի հյուսիս-արևելքում ռուսական կողմի ներկայության շուրջ բանակցություններ են վարվել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հոկտեմբերի 22-ին: