Tuesday, 23 04 2024
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը

ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ է մշակել Սիրիայում նրա ռազմական գործողության կապակցությամբ

Եվրամիությունը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում և նոր տնտեսական պատժամիջոցների նախագիծ պատրաստել Անկարայի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, հոկտեմբերի 23-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի ներկայացուցիչներին:

Անկարայի վրա ազդելու հիմնական միջոցներից մեկը կդառնա Եվրամիություն թուրքական գյուղատնտեսական արտահանման արտոնյալ ռեժիմի կասեցումը: Նշվում է, թե, չնայած այն բանին, որ եվրոպացի օրենսդիրները ձայնի իրավունք չունեն առևտրական պատժամիջոցների առումով, նրանք հնարավորություն ունեն կրճատելու մոտավորապես 250 մլն եվրոյի չափով տարեկան վճարումները, որոնք Անկարային տրամադրվում են ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացի շրջանակում: Որպես ծայրահեղ միջոց նշվում է մաքսային համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցումը ԵՄ-ի ու Թուրքիայի միջև:

Եվրախորհրդարանի հանգուցային պահանջը Թուրքիայի հրաժարումն է Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտու նկատմամբ հսկողության հավակնությունից: ԵՄ-ն կոչ է անում անհատական պատժամիջոցներ սահմանել թուրք այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են քրդական զինված կազմավորումների դեմ ռազմական գործողության ընթացքում մարդու իրավունքների ենթադրվող խախտումների համար: Բացի այդ, եվրոպացի խորհրդարանականները կոչ են անում Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել ՄԱԿ-ի մանդատին համապատասխան:

Հոկտեմբերի 22-ին Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Թուրքիային վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում եւ հարգել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը: «ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում: Ոչ ոք մոլորության մեջ չէ, այսպես կոչված, հրադադարի հարցում»,-ասել է Տուսկը: «Թուրքիան պետք է վերջնականապես դադարեցնի ռազմական գործողությունները, դուրս բերի իր ուժերը և հարգի միջազգային հումանիտար իրավունքի նորմերը»,- ընդգծել է նա: Տուսկի խոսքով՝ «ցանկացած այլ ճանապարհ նշանակում է անընդունելի մարդկային տառապանքներ, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հաղթանակը և լուրջ սպառնալիք եվրոպական անվտանգության համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում