Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցի՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ նախկինում ասֆալտն արվում էր, որ ամեն մեկն ատկատի իր բաժինը ստանա. «Ես հույս ունեմ, որ այս տրամաբանությունը վերջնականապես ենք փոխել»:
«Ես չեմ հասկանում այն մարդկանց տրամաբանությունը, որ կաշառք վերցնելու պահին ձերբակալվում են: Էդ մարդիկ հեռուստացույց չե՞ն նայում, չգիտե՞ն, որ տարբերակ չկա, մեկ է՝ վաղ թե ուշ բռնվելու են»,- հավելեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: