Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Նաիրի Հունանյանի դիմումը եթե բավարարվի, ապա նա պետք է հեռանա Հայաստանից

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի դիմումը քրեակատարողական հիմնարկին իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար վրդովմունք, զայրույթ է առաջացրել ահաբեկչության զոհ դարձածների մերձավորների, տուժողների, ահաբեկչությունն ընդհանրապես դատապարտողների շրջանում։

Երեկ այդ լուրին տեղեկանալուց հետո, հընթացս այդ վրդովմունքին, նաև վարկածներ առաջ քաշվեցին, որ Նաիրի Հունանյանն այդ կերպ մեսիջ է հղում որոշակի շրջանակների։

Փաստաբան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանը նկատում է, որ Նաիրի Հունանյանն ընդամենն օգտվել է իր օրենսդրական իրավունքից, համաձայն որի՝ ցմահ ազատազրկվածները պատժի ժամկետի քսան տարին լրանալուց հետո իրավունք ունեն դիմելու ներման խնդրանքով։

«Այսինքն՝ կա ցմահ ազատազրկման երկու տեսակ՝ առանց ներման իրավունքի և ներման իրավունքով։ Ժամանակին, երբ այդ հարցը քննարկվում էր, հաղթեց այն տեսակետը, որ մնա ներման իրավունքով ազատազրկման տեսակը, որպեսզի մարդկանց հնարավորություն տրվի հայցել ներում քսան տարի հետո։ Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանին, ապա չեմ կարծում, թե նրա խնդրանքը կբավարարվի»,- ասաց Նորիկ Եղիազարյանը։

Անդրադառնալով Նաիրի Հունանյանի կողմից հղված մեսիջին՝ Նորիկ Եղիազարյանն արձագանքում է․ «Հիմա եթե քսան տարին չլրանար, նա չէր կարող դիմել, ոչ մի մեսիջ էլ չէր լինի։ Հիմա զուգադիպությո՞ւն է դա, թե՞ ինչ է, բայց ոչ մի մեսիջ էլ չէր լինի»։

Նորիկ Եղիազարյանը կարծում է, որ եթե Նաիրի Հունանյանը հայտնվի ազատության մեջ, ապա նրան պետք է փախցնեն, քանի որ այն հետքերը, որոնք մնացել են հասարակության հիշողության մեջ, նրանք չեն կարող հանգիստ մնալ։ Եթե բավարարվի նրա դիմումը, ապա պետք է նրան հեռացնեն Հայաստանից։ Կարծում եմ, սակայն, որ այդ դիմումը չի բավարարվի։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այսուհետև Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչները խոսեն, ասեն, թե ով է իրենց ուղղորդել, Նորիկ Եղիազարյանը պատասխանեց․ «Իսկ Դուք կարծում եք, թե իրենք գիտե՞ն, թե ով է ուղղորդել։ Ես կարծում եմ, որ իրենք էլ չգիտեն, թե ահաբեկչության արմատները որտեղ են, եթե իմանային, ապա նրանց վերացրած կլինեին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում