Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-29-ը կլինի Հայաստանում:
Ինչպես հաղորդում են վկայակոչելով էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակված՝ ՀՀ վարչապետի որոշումը, Նիկոլ Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է պատշաճ կերպով նախապատրաստել այցը: