ԱԺ նախկին փոխնախագահ, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց հանցագործության հետ կապված իր վարկածները։
Բախշյանը վերհիշեց իր և ամուսնու վերջին խոսակցությունը՝ Հոկտեմբերի 26-ի երեկոյան։ Նրա բնորոշմամբ՝ դատավարությունը խայտառակ ընթացք է ունեցել և երեք տարի հետո՝ դատավարության ավարտին հարազատներն իմացել են ճիշտ այնքան, որքան 1999-ի Հոկտեմբերի 28-ին։
Անահիտ Բախշյանը գործի վերաբացման, արդար դատաքննության անհրաժեշտություն է տեսնում.«Նեղացած եմ այս իշխանության լռությունից Հոկտեմբերի 27-ի հետ կապված»,-ասաց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում