Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպաատսխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը անդրադարձավ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում մեքենավարների գործադուլին. «Գյումրի-Երևան, Երևան-Գյումրի գնացքը չի շահագործվել»:
«Ռուսական երկաթուղիների տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպմանը աշխատավարձերի բարձրացման հարցը բարձրացվե՞լ է»,- վարչապետ Փաշինյանին հարցրեց պատգամավորը:
Նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ խնդիրը ՀԿԵ-ի և աշխատողների միջև է. «Մենք պետք է գանք ընդհանուր եզրահանգման: Խնդիրը դեռևս լուծված չէ: ՀԿԵ-ի մեր գործընկերները 10 տոկոսով աշխատավարձը բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել»:
Մանրամասները՝ տեսանյութում: