Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Էսեքս շրջանի ոստիկանությունը դեռ տեղեկություններ չունի բեռնատարում մահացած հայտնաբերված միգրանտների ծագման մասին:
Չորեքշաբթի առավոտյան Էսեքսի ոստիկանությունը բեռնատարի մեջ գտել է 39 մահացած միգրանտների, որոնք ենթադրաբար Բուլղարիայից են տեղափոխվել: Սպանության կասկածանքով ձերբակալվել է Հյուսիսային Իռլանդիայի 25-ամյա բնակիչը:
«Մենք զոհերի ճանաչման գործընթացում ենք, բայց ենթադրում եմ, որ դա երկարատև գործընթաց է լինելու», – կարճ ասուլիսում ասել է ոստիկանության խոսնակը: