Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցն ուղղված էր վարչապետին:
«Նախկին օլիգարխների կողմից վերջին 20 տարիներին ՀՀ տնտեսությանը հասցվել է անդառնալի վնաս, որի մասշտաբներն ու համակարգային բնույթն այնքան մեծ են, որ նույնիսկ ազատ մրցակցային պայմանները և մենաշնորհների վերացումը բավարար չեն մեր տնտեսությունը այս վիճակից դուրս բերելու համար: Եվ մեր տնտեսությունը շարունակում է մնալ անկողնային հիվանդի վիճակում: Ինչպե՞ս եք ծրագրում նախկինից մնացած խոշոր տնտեսվարող սուբյեկտների հետ համագործակցությունը՝ ենթակառուցվածքների մեջ ներդրումներ անելու իմաստով»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ առանց այդ ներդրումների դժվար կլինի տնտեսությունը դուրս բերել այս վիճակից:
Վարչապետը չհամաձայնեց պատգամավորի այն դիտարկման հետ, թե մեր տնտեսությունը անկողնային հիվանդ է. «Հիմա մեր տնտեսությունը բավականին լավ դինամիկա է արձանագրում: Եթե այս դինամիկան կարողանանք պահպանել, մեր տնտեսությունը ամուր կկանգնի ոտքերի վրա և առաջ կգնա»:
Փաշինյանի խոսքով՝ մեր երկրում ներդրումներ կան և լինելու են:
Մանրամասները՝ տեսանյութում: