Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

Գագիկ Խաչատրյանի պաշտպանները խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն են ներկայացրել

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստի ժամանակ միջնորդել է, որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ առաջարկելով 230 մլն դրամ։

Այս մասին Երեմ Սարգսյանն ասաց լրագրողների հետ զրույցում և հավելեց, որ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին:

Գագիկ Խաչատրյանը ներկա չէր դատական նիստին:

ՊԵԿ նախկին նախագահի պաշտպանը Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ նաև ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Այդ միջնորդությունը դատարանը մերժել է:

Փաստաբանը ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս, մասնավորապես, շեշտել է այն փաստարկը, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները քննում է նույն դատավորը։

«Խոսքը Խաչատրյանին պատկանող առանձնատան և այլ տարածքներում խուզարկություններ իրականացնելու թույլատրություն տալու, նրան կալանավորելու, ինչպես նաև կալանքը երկարաձգելու միջնորդությունների մասին է»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին՝ լրագրողների հետ զրույցում պաշտպանն ընդգծեց, որ իր պաշտպանյալը վիրահատվել է Գերմանիայում:

«Խաչատրյանը հետվիրահատական շրջանում էր գտնվում, երբ քննիչը Հայաստանից զանգել և կանչել է նրան: Մեր պաշտպանյալը ներկայացել է դեռ ամբողջովին առանց կազդուրվելու: Խաչատրյանի առողջական վիճակի մասին դատարանին ներկայացրել ենք հրավիրված կոնսիլիումի եզրակացությունը: Այն ուղարկել ենք նաև Գերմանիայի Դաշնության համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ հրավիրվել է մեկ այլ կոնսիլիում այլ մասնագետների և պրոֆեսորների մասնակցությամբ: Գերմանիայի բժիշկները նշել են, որ մտավախություն ունեին, որ կրկնակի վիրահատության կարիք կլինի և նրանք այժմ հաստատում են այդ փաստը: Այնտեղից պնդում են, որ այս պահին անհապաղ պետք է կրկին վիրահատել Խաչատրյանին, այլապես կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջանալ»,- ընդգծեց Երեմ Սարգսյանը:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ նիստին ներկա դատախազները, քննչական մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փաստարկները, թե ինչու Խաչատրյանը պետք է մնա կալանքի տակ:

«Նրանք միջնորդել են, որպեսզի ՊԵԿ նախկին նախագահի կալանքը երկարաձգվի ևս 2 ամսով»,- ասաց Սարգսյանը:

Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Նա կալանավորվել է օգոստոսի 30-ին:

Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նրա եղբորորդին, ով ևս ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է եղել մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանն ու նրա եղբորորդին ձերբակալվել են օգոստոսի 27-ի երեկոյան:

Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում