Երեկ վարչապետի խոսնակը մեկնաբանել է, ամեն ինչ ասել է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին, լրագրողների հետ ճեպազրուցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ հարությունյանն՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի որոշմանը, որով նախարաների աշխատավարձերը կրկնապատկվել են։
Նախարարի խոսքով՝ ինքը թաքուն չի համարում այդ գործընթացը. «Մենք ամեն տարի կարծեմ մինչեւ մարտ ամսի սկիզբը կամ վերջը, տալիս ենք հաշվետվություն եւ մեր տվյալ տարվա ընթացքում ստացած եկամուտները հրապարակում ենք, ի՞նչ թաքուն»։