«Բոլոր առումներով մենք ունենք վստահության խնդիր, վտահության խնդիր դատական համակարգի, ոստիկանության, ԱԱԾ-ի նկատմամբ և մենք խնդիր ունենք այդ վստահության մթնոլորտը վերականգնելու, բայց դրան հասնելու համար պետք է շատ լրջորեն և երկար մտածել: Ավելի լավ նշանակումը մի փոքր ուշ լինի, բայց նշանակումը կլինի իսկապես հեղափոխական կամ փոփոխություններ կբերի»,-մեզ հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով գնահատականներին, թե երկիրը ճգնաժամի մեջ է, չկա ոստիկանապետ ու ԱԱԾ տնօրեն: Նրա խոսքով՝ այդ ճգնաժամի մեջ վաղուց էինք, դա նոր չառաջացավ: