«Այո, ես գտնում եմ, որ նման պաշտոններ նշանակելիս չպետք է շտապողականություն դրսևորել և աշխատանքի արդյունքն է ամենալավ գնահատականը»,-մեզ հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու մինչև հիմա ԱԱԾ պետ և ոստիկանապետ չեն նշանակվել: Նախկին ոստիկանապետը, նրա խոսքով, իր առջև դրված խնդիրները բավարար կերպով իրականացրել է, սակայն գալիս է մի պահ, երբ անհրաժեշտություն է առաջանում նոր մասնագիտական ունակությունների: