Tuesday, 23 04 2024
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը

«Հավատացեք նրան, ինչ անում եք»․ Աննա Հակոբյանը հանդիպել է բազմաթիվ երկրներում ակտիվ գործունեություն ծավալող կանանց

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է «Կրթություն բոլորի համար» (Teach for all) միջազգային ցանցի ամենամյա համաժողովի շրջանակում ‹‹Women in leadership›› խորագրով քննարկմանը։ Աննա Հակոբյանը հանդիպել է համաժողովի շրջանակում Հայաստան այցելած բազմաթիվ երկրներում ակտիվ գործունեություն ծավալող կանանց։ Քննարկումը, որ վարել է Հայաստանի Կանանց Միջազգային Ասոցիացիայի (AIWA) գործադիր տնօրեն Ռեյչլ Նաջարյանը, մեկնարկել է Կարին Հովհաննիսյանի ‹‹Մենակ չեմ/I am not alone›› ֆիլմից Աննա Հակոբյանի մասին հատվածով։

Խոսելով 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ կանանց դերակատարության մասին՝ Աննա Հակոբյանը շեշտել է, որ վերջին 20 տարվա ընթացքում հասարակության յուրաքանչյուր անհատ զգացել է անարդարության, կոռուպցիայի, խոսքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետևանքները, և եկավ մի պահ, երբ մարդիկ այլևս չէին կարող հանդուրժել այդ ամենը։

‹‹Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք հավատացին, որ այս անգամ հեղափոխությունը կհաջողի։ Սակայն, եթե մեծ թվով կանայք ներգրավված չլինեին, հիշում եմ, որ Հանրապետության հրապարակը լիքն էր կանանցով, հեղափոխությունը հաջողության չէր հասնի։ Որովհետև կանայք գալիս էին իրենց փոքրիկ երեխաների հետ և նրանք խաղաղության երաշխավորն էին։ Մենք մեր պատմության մեջ ունեցել ենք շատ սև էջ՝ 2008 թվականի մարտի 1-ը, և բազմաթիվ մարդիկ վախենում էին, որ մարտի 1-ի արյունոտ իրադարձությունները կկրկնվեն։ Բայց կանանց և երեխաների ներկայությունը Հանրապետության հրապարակում, երկրի բոլոր քաղաքներում ու գյուղերում, որտեղ տեղի էին ունենում բողոքի ցույցեր, խաղաղության երաշխիքն էին և նաև երաշխիքը, որ հեղափոխությունն իրականություն կդառնա››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ հեղափոխությունը մեկնարկն էր, և կանանց դերակատարությունը այժմ շատ է փոխվել։ Դրանում շատ մեծ ազդեցություն ունի ՀՀ վարչապետը, ով ոչ միայն կարևորում է կանանաց դերակատարությունը հեղափոխական գործընթացներում, այլև խրախուսում նրանց ակտիվ մասնակցությունը հասարակական, սոցիալական և քաղաքական բոլոր գործընթացներում։

‹‹Սա շարունակական գործընթաց է։ Ես հույս ունեմ, որ հայ կանայք ամեն օր կդառնան ավելի ակտիվ, կմասնակցեն փոփոխություններին և կնպաստեն երկրի զարգացմանը››։

Վարչապետի տիկինը խոսել է նաև իր նոր դերի, երկու հիմնադրամների գործունեության մասին՝ անկեղծանալով, որ նոր կարգավիճակում ունի բազմաթիվ մարտահրավերներ։ ‹‹Հայաստանում դեռ չկա այն ընկալումը, որ երկրի վարչապետի տիկինը պետք է ակտիվ գործունեություն ծավալի, ինչպես այժմ ես։ Դա շատ բարդ է, որովհետև ես մշտական ճնշման տակ եմ գտնվում։ Ես գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են ու գնահատում այն աշխատանքը, որը ես կատարում եմ։ Ես դա տեսնում եմ մարդկանց հետ իմ ամենօրյա շփումների ժամանակ։ Հաճախ եմ տարբեր քաղաքներ և գյուղեր այցելում և ականատեսն եմ լինում մարդկանց շատ ջերմ վերաբերմունքին։ Բայց քաղաքական ընդդիմությունն օգտագործում է իմ ակտիվ գործունեությունն ընդդեմ իմ ամուսնու՝ նպատակ ունենալով վնասել նրան, որովհետև մինչ օրս Հայաստանում դեռ կա այն մտածելակերպը, որ ‹‹շատ վատ է, որ քո կինը ակտիվ է›› կամ ‹‹միգուցե դու այդքան էլ լավ ամուսին չես, որ քո կինը ակտիվ է›› կամ ‹‹քո կինը պետք է մնա տանը, երեխաների կողքին›› և այլն։ Եվ նրանք օգտագործում են այս կարծրատիպերը, որպեսզի վնասեն ամուսնուս։ Շատ բարդ է շարունակել գործունեությունն այս ճնշման տակ, բայց ես շարունակում եմ իմ աշխատանքը, քանի որ ես հավատում եմ կանանց, ես հավատում եմ իմ աշխատանքին և հավատում եմ այն դերին, որ ես այսօր ունեմ։ Ես չեմ ցանկանում նահանջել, որովհետև դա ճիշտ չէ։ Իմ ընկալումը հետևյալն է՝ ամուսինս վարչապետ է, և նա այժմ դժվար իրավիճակում է, քանի որ երկիր կառավարելը շատ բարդ է։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր երկիր կառավարելը՝ բարդ է, սակայն Հայաստանն ունի իր առանձնահատւկությունները՝ պատմական, աշխարհագրական և այլն։ Եվ իմ տեսակետն այն է, որ ես չեմ կարող մնալ տանը, շարունակել իմ կյանքը, երբ իմ ամուսինը հսկայական աշխատանք ունի կատարելու։ Եվ եթե ես նրա կեսն եմ ապա ես էլ իմ կողմից պետք է օգտակար լինեմ նրան, իմ երեխաներին, իմ հասարակությանն ու իմ երկրին։ Այո՛, դա բարդ է, բայց մեր կյանքում մենք ունենում ենք բարդ ժամանակաշրջաններ, և ես համոզված եմ, որ սա էլ ընդամենը դրանցից մեկն է››։ Աննա Հակոբյանը շեշտել է, որ չի հավատում, որ կանանց ակտիվությունը կարող է սահմանափակվել ավանդական մտածելակերպի սահմաններում։ ‹‹Դա ամենօրյա պայքար է››,- ասել է տիկին Հակոբյանը՝ հիշելով, որ ժամանակին իր համար էլ էր դժվար սկսել աշխատանքը ‹‹Հայկական ժամանակ›› օրաթերթում, սակայն ժամանակի ընթացքում ամուսինն իրեն աջակցել և խրախուսել է աշխատանքի, ամենատարբեր գաղափարների իրականացման հարցերում։

‹‹Շատ կանայք սկզբնական փուլում հոգնում են, հիասթափվում և նահանջում իրենց նպատակներից։ Իմ խոսքն է նրանց՝ երբեք մի՛ նահանջեք, երբեք մի՛ համաձայնվեք մնալ տանն ու ոչինչ չանել։ Աշխատե՛ք և եղե՛ք օգտակար ձեր հասարակությանը››։

Կոլումբիացի մասնակցի հարցին, թե ինչպես օգնել կանանց խոսել ազատ և չվախենալ խոսքի իրավունքից, ՀՀ վարչապետի տիկինն ասել է, որ հարցը բարդ է և միանշանակ լուծում չկա։ Աննա Հակոբյանը խոսել է իր անձնական օրինակից՝ պատմելով ‹‹Կանայք հանուն խաղաղության›› նախաձեռնության մասին։ ‹‹Դա ռիսկ է, միշտ էլ ռիսկային է բարձր խոսելը, որովհետև դու չգիտես, թե ինչպիսին կլինի պատասխան ռեակցիան։ Բայց պետք է գնալ ռիսկի, չվախենալ ռեակցիայից, անգամ եթե այդ ռեակցիան կլինի ոչ այնքան հաճելի։ Ես հենց այդպիսի իրավիճակում եմ եղել, երբ սկսեցի այս նախաձեռնությունը, քանի որ դա նոր մտածելակերպ էր ոչ միայն մեր երկրում այլև տարածաշրջանում, գուցե նաև ամբողջ աշխարհում, որովհետև տասնյակ երկրներ գտնվում են հակամարտության մեջ, բայց չեմ հիշում դեպք, երբ այդ երկրների ղեկավարների կանայք խոսեին խաղաղության մասին և կոչ անեին կանգնեցնել պատերազմը։ Այո՛, յուրաքանչյուր նախաձեռնություն դա ռիսկ է, սակայն յուրաքանչյուր կին պետք է գնա այդ ռիսկին, չվախենա խոսելուց և գործելուց։ Հավատացեք նրան ինչ անում եք, ես հավատում եմ նրան ինչ անում եմ։ Ես հավատում եմ ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավին››,- եզրափակել է ելույթը Աննա Հակոբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում