Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Այս տարի մենք ունեցե՞լ ենք լեյշմանիոզի դեպք երեխաների շրջանում, որովհետև մամուլում շատ հակասական տեղեկություններ հրապարակվեցին այդ շատ վտանգավոր պարազիտային հիվանդության հետ կապված»,- առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: