Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը:
«Տեղին չէ մանիպուլացնել. «Լուսավոր Հայաստանը» երբեք դեմ չի արտահայտվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտի վերաբերյալ. մեր քննադատությունը վերաբերել է ակցիզային հարկերի, պետական տուրքի բարձրացմանը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ այս պարագայում միկրոձեռնարկատիրության սահմանափակման միջից առաջարկվում է հանել մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող հանրային սննդի այն օբյեկտները, որոնք գտնվում են Երևանի սահմաններից դուրս:
Մանրամասները՝ տեսանյութում: