Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանը

82 տարեկանում կյանքից հեռացավ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադիր և գիտական ղեկավար Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանը: Այս մասին հայտնեցին գիտությունների ազգային ակադեմիայից:

Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի կողմից կատարված գիտական հետազոտությունների հիման վրա բյուրեղացել և ինտենսիվ զարգանում է ֆիզիկայի նոր բնագավառ՝ ակուստաֆիզիկան, որն իր մեջ է ներառում նրա կողմից հիմնադրած այնպիսի գիտական ուղղություններ, ինչպիսիք են մոդուլացիոն Մյոսբաուէրյան սպեկտրասկոպիան, մոդուլացիոն ռենտգենյան սպեկտրասկոպիան, գամմա-օպտիկան, ակուստապլազման և այլն: Ալպիկ Մկրտչյանը ավելի քան 300 գիտական հոդվածների, հեղինակային իրավունքների և մենագրությունների հեղինակ է:

Անգնահատելի է նրա ավանդը գիտամանկավարժական բնագավառում և երիտասարդների ներգրավմամբ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքներում:

Ալպիկ Մկրտչյանը հայտնի է նաև իր հասարակական գործունեությամբ: Նա իր անձնական ներդրումն ունեցավ Սպիտակի երկրաշարժից տուժածներին և ազգային ազատագրական շարժման ժամանակահատվածում փախստականներին օգնություն կազմակերպելու գործում: Նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանի շրջաններում դատարկ գյուղերի վերականգման ու վերաբնակեցման, Արցախում սոցիալ-տնտեսական ու գիտամանկավարժական բազայի զարգացման ուղղությամբ:

Գիտական ոլորտում ունեցած նվաճումների համար Ալպիկ Մկրտչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով, «Անանիա Շիրակացի» մեդալով, ԵՊՀ-ի, ԵՊՃՀ-ի, Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալներով, ՌԴ Պրոխորովի անվան Ինժեներական ակադեմիայի կողմից Ա.Ի. Բերգի, Ն.Ն. Սեմյոնովի և Յու.Ա. Գագարինի անվան ոսկե մեդալներով, “Георгий Победоносец” ոսկե մեդալով: Ազգին մատուցած ծառայությունների համար ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանն արժանացել է Ամենայն Հայոց Վեհափառ Վազգեն Առաջինի պարգև-հուշամեդալին: Ստացել է Կուրչատովի անվան մրցանակ: Պարգևատրվել է Դավիթ Անհաղթի արծաթե մեդալով: Պարգևատրվել է “Лауреат евразийской премии 2016, Наука специальный приз” ոսկե մեդալով և բազմաթիվ այլ պարգևներով ու շքանշաններով:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը, գիտական հանրությունը սգում են անվանի գիտնականի մահը և իրենց ցավակցությունն են հայտնում ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հարազատներին և գործընկերներին:

Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18:00-ից մինչև 20:00-ը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)` Երևանի Կոզեռնի փող. 15 հասցեում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-12:30-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24), ժամը 13:00-14:30-ին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում (Երևան, Հրաչյա Ներսիսյան 25): Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում