Լուրեր
Տարակուսելի է. կխոսենք և կհասկանանք՝ ինչպես է տեղի ունեցել. Վարազդատ Կարապետյանը՝ աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին
  • 15:15
  • 2019-10-23
  • Դիտումներ՝ *

«Պարգևատրումները կառավարության գործն են, և իրենք են որոշում՝ ինչպես բաշխել պարգևատրման գումարները, դա ԱԺ դաշտում չէ: Ինչպես է գործընթացը կազմակերպվել, այդ առումով մենք նույնպես որոշակի հարցադրումներ ունենք կառավարությանը, որպեսզի հասկանանք՝ ինչպես է գործընթացը կազմակերպվել և կան արդյոք ցուցանիշներ, որոնց հիման վրա պետական բարձրաստիճան պաշտոնյաները վճարվում են: Մենք կողմ ենք, որ լինեն արդյունքային ցուցանիշներ, որոնց հիման վրա յուրաքանչյուր պաշտոնյա ունենա իր առջև դրված որակական և քանակական խնդիրը, որը պետք է լուծվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Նրա կարծիքով՝ սա այն գումարն է, որը հնարավորություն պետք է տա, որպեսզի այդ կարգավիճակի մարդիկ կարողանան նորմալ ապրել:

  • Դիտումներ՝ *