Լուրեր
Սոցիալական նշանակում է՝ այսօր, բնապահպանական՝ վաղը. Վարազդատ Կարապետյան
  • 13:20
  • 2019-10-23
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը հաստատելու մասին հարցը:

Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ կառավարությունը 170 մլն խմ-ից ավելի ջրառի առաջարկ չպետք է ներկայացնի ԱԺ-ին:

«Սոցիալական նշանակում է այսօր, բնապահպանական՝ վաղը, այսինքն՝ բնապահպանականը նաև մեր երեխային է վերաբերում: Այստեղ ուրիշ ծախս կա, որը մենք այս պահին գնահատել չենք կարող»,- ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի ելույթի՝ ասաց Վարազդատ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ սա ոչ թե թվի հարց է, այլ մոտեցման. «Ձեր քվեարկությամբ դուք մոտեցման և գերակայության խնդիր եք սահմանելու կառավարության համար»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *