Լուրեր
Սևանից այսօր բաց թողնվող ջուրը կորուստներո՞վ չի հասնում Արարատյան դաշտավայր. Թագուհի Թովմասյան
  • 13:14
  • 2019-10-23
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը հաստատելու մասին հարցը:

Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ կառավարությունը 170 մլն խմ-ից ավելի ջրառի առաջարկ չպետք է ներկայացնի ԱԺ-ին:

«Սևանից այսօր բաց թողնվող ջուրը կորուստներով չի՞ հասնում Արարատյան դաշտավայր»,- Ջրտնտպետկոմի նախագահին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հիշեցնելով, որ նախկինում եղել է 40-60 տոկոս կորուստ կամ գրվել են որպես կորուստներ:

Պատգամավորը շնորհակալություն հայտնեց Վարազդատ Կարապետյանին նախագիծը ներկայացնելու համար:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *