Լուրեր
Ո՞րն է ձեր հակադարձ մեսիջը՝ ոչինչ չանե՞լը. Արտակ Մանուկյանը՝ Ջրտնտպետկոմի նախագահին
  • 13:04
  • 2019-10-23
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը հաստատելու մասին հարցը:

Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ կառավարությունը 170 մլն խմ-ից ավելի ջրառի առաջարկ չպետք է ներկայացնի ԱԺ-ին:

«Կարծում եմ, որ քննարկումը թերի է. այստեղ պետք է լիներ նաև շրջակա միջավայրի նախարարությունը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Դիմելով Ջրտնտկոմի նախագահին՝ նա ասաց. «Իսկ ինչո՞ւ չեք խոսում կորստի ցուցանիշների մասին: Մենք ամեն տարի կարո՞ղ ենք ակնկալել Սևանի մակարդակի 0,5 տոկոսի ավելացում: Ես ձեր հակադարձ մեսիջը չեմ հասկանում՝ ո՞րն է. ոչինչ չանելը հակադարձ մեսիջ չէ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *