Լուրեր
Նախագիծը ժամանակավրեպ է. Սոցիալական հարցերը չպետք է ստորադասվեն. Ծովինար Վարդանյան
  • 12:57
  • 2019-10-23
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը հաստատելու մասին հարցը:

Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ կառավարությունը 170 մլն խմ-ից ավելի ջրառի առաջարկ չպետք է ներկայացնի ԱԺ-ին:

«Մենք մեզ սահմանափակում ենք: Կարծում եմ, որ օրինագիծը լավն է, բայց ժամանակավրեպ է»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Նրա խոսքով՝ սոցիալական հարցերը չպետք է ստորադասվեն բնապահպանական հարցերին. «Կարծում եմ, որ դրանք պետք է հավասարակշռված լինեն»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *