Լուրեր
Ջրառը երբեք չի ազդում Սևանի մակարդակի վրա. Գևորգ Գորգիսյան
  • 12:44
  • 2019-10-23
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը հաստատելու մասին հարցը:

Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ կառավարությունը 170 մլն խմ-ից ավելի ջրառի առաջարկ չպետք է ներկայացնի ԱԺ-ին:

«Ես պետք է միֆ կոտրեմ»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ Սևանի մակարդակի վրա ջրառը երբեք չի ազդում:

Նրա խոսքով՝ Սևանի մակարդակի բարձրացումը և իջեցումը միշտ պայմանավորվել է Արփա-Սևանով:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *