Լուրեր
Սևանը չպետք է դիտարկել որպես ջրամբար. Վիկտոր Ենգիբարյան
  • 12:37
  • 2019-10-23
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը հաստատելու մասին հարցը:

Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ կառավարությունը 170 մլն խմ-ից ավելի ջրառի առաջարկ չպետք է ներկայացնի ԱԺ-ին:

«Մեր ներդրողը, որ պետք է գա և զարգացնի, նույնիսկ չգիտի, թե որտեղ է սկսվում և ավարտվում Սևանի ափը»,- իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ հավելելով, որ ինքը ողջունում է օրենքի նախագիծը:

Խոսելով Սևանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու մասին՝ պատգամավորը նկատեց, որ չի հիշում, թե վերջին անգամ երբ է վրացի զբոսաշրջիկ տեսել:

Պատգամավորն ընդգծեց՝ Սևանը չպետք է դիտարկել որպես ջրամբար. «Դա նույնն է, որ մենք անտառների մասին խոսենք միայն փայտահատության կոնտեքստում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *