Լուրեր
Կառավարության «դեմ» կարծիքը փաստագրված չէ. Միքայել Մելքումյան
  • 12:31
  • 2019-10-23
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը հաստատելու մասին հարցը:

Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ կառավարությունը 170 մլն խմ-ից ավելի ջրառի առաջարկ չպետք է ներկայացնի ԱԺ-ին:

«Ջրային տնտեսության կոմիտեի ղեկավարի ելույթից ես չհասկացա՝ ինչո՞ւ է կառավարությունը դեմ: Կառավարության «դեմ» կարծիքը, թե ինչու չի տեղավորվում 170 մլն խմ-ի մեջ, փաստագրված չէ»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *