Լուրեր
Տնտեսությունը կորցրել է կանխատեսելիությունը․ ինչ ձեռքբերումներ ու բացթողումներ ունի կառավարությունը
  • 13:30
  • 2019-10-23
  • Դիտումներ՝ *

Արժույթի միջազգային հիմնադրամում կարծում են, որ տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է։

Բացի կոռուպցիայի դեմ պայքարից, առ այսօր հեղափոխական իշխանության կողմից ի՞նչ բարեփոխություններ են իրականացվել․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը պատասխանեց․ «Ըստ էության, եթե վերցնենք օրենսդրական դաշտում էն փոփոխությունները, որոնք կատարվել են, դեռ գործողության մեջ չեն մտել՝ հունվարի 1-ից կմտնեն։ Իսկ կոռուպցիայի դեմ պայքարն ուղղակի քաղաքական կամքի դրսևորում է եղել։ Տնտեսական այն ցուցանիշները, որոնք ներկայացրել է ԱՄՀ-ն, ավելի շուտ քաղաքական կամքի դրսևորում է, քան օրենսդրական փոփոխությունների, որովհետև դրանք դեռ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն։ Հարկային օրենսգրքի փոփոխություններով նոր իրավիճակ կստեղծվի։ Չնայած ասեմ, որ դա միջանկյալ լուծում է, մինչև հարկային դաշտում ավելի խոր փոփոխություններ անելը։ Եթե հետևել եք ԱԺ վերջին լսումներին, ապա կնկատեիք, որ Հայաստանը գնում է գույքի, եկամուտների և ծախսերի համատարած հայտարարագրման, չնայած ասեմ, որ մեխանիզմեր դեռ չկան»։

Իսկ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասաց․ «Իրոք, Հայաստանն ունի տնտեսական, սոցիալական, քաղաքական մեծ ներուժ, սակայն այդ ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան քաղաքականություն և թիմ։ Այդ ոլորտային քաղաքականությունն ու պատրաստակամ կառավարիչները մենք չունենք, որի պատճառով էլ չենք կարողանում մի շարք պետական ծրագրեր կյանքի կոչել։ Հայաստանն ամենամեծ ներուժը որ ունի, դա 42 հազար կմ2 տարածքն է, որն ամբողջ արդյունավետությամբ, ամբողջ ծավալով չենք կարողանում օգտագործել։ Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում վերջին վեց ամիսների ընթացքում ունենք 7 տոկոս անկում, այն դեպքում, որ կարող էինք ունենալ աճ։ Այսինքն՝ ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *