ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել Է սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի (YPG) դուրսբերումը Սիրիայում թուրքական «Խաղաղության ակունք» գործողության գոտուց: Այդ մասինև հոկտեմբերի 23-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մի աղբյուր:
«Մեր նախարարը հեռախոսազրույց Է անցկացրել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ: Փոմպեոն հավաստել Է, որ ԱՄՆ-ի ռազմական իշխանությունները մեր ռազմական իշխանություններին գրավոր ծանուցել են «Խաղաղության ակունք» գործողության գոտուց YPG-ի ահաբեկիչների դուրսբերման մասին»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը: ԱՄՆ-ը և Թուրքիան հոկտեմբերի 17-ին հայտարարել Էին, որ պայմանավորվել են 120 ժամով դադարեցնել Թուրքիայի ռազմական գործողությունը և քրդական կազմավորումները դուրս բերել Թուրքիայի և Սիրիայի սահմանի 30-կիլոմետրանոց բուֆերային գոտուց, որն Անկարան մտադիր Է վերահսկել ինքնուրույն: Հրադադարի ռեժիմի գործողությունն ավարտվել Է հոկտեմբերի 22-ին Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին: