Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կողմից առաջարկված՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ըստ օրենքի նախագծի՝ Երևան քաղաքում 10-ից ավելի աշխատողներ ունեցող գործատուները աշխատավարձը հունվարի 1-ից պետք է վճարեն անկանխիկ եղանակով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի կարծիքով՝ այս նախագիծը ևս դրվագային լուծում է. «Ի՞նչ է նշանակում միայն Երևան քաղաքում. եթե ճիշտ եք, վստահ եք, ապա ժամանակահատված սահմանեք մարզերում նույնպես կիրառելի դարձնելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: