Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում կարող է 6,7 և ավել մագնիտուդով երկրաշարժ տեղի ունենալ: Նման եզրահանգման են եկել Բերքլիում Կալիֆորնիայի համալսարանի սեյսմիկ լաբորատորիայի մասնագետները:
Գիտնականների կանխատեսումներով՝ դա հանգեցնելու է ենթակառուցվածքների, շինությունների փլուզման, էլեկտրաէներգիայի անջատման, հաղորդում է Science Alert-ը:
Հետազոտողները ակտիվություն են գրանցել Հարլոքի բեկման շրջանում, որը 250 կիլոմետր անցնում է հարավ-արևմտյան նահանգների տարածքով և հատում է Սան-Անդրեասը: Պատճառը հուլիսին Ռիջքրեսթում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի առաջացրած ապակայունությունն է եղել: