Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը խոստովանել է, որ գերատեսչությունը ակտիվորեն զբաղվում է Սիրիայում Թուրքիայի կողմից ռազմական հանցագործություններին մասնակից լինելու հարցի հետաքննությամբ, հաղորդում է CNN-ը:
Նրա խոսքերով՝ հետաքննության պատճառ են դարձել ԶԼՄ-ներում հաղորդագրությունները, որոնք նկարագրում են Թուրքիայի կողմից իրականացված իբր «սարսափելի գործողությունները»:
Նա չի մանրամասնել, թե հատկապես որ հանցագործությունների մասին է խոսքը, սակայն հավելել է, որ եթե դա հաստատվի, Վաշինգտոնը Անկարային պաշտոնական մեղադրանք կներկայացնի: