Սենատոր Ռիչարդ Բլյումենթալը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շփումները լուրջ մտահոգության առիթ են տալիս: Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունները Սիրիայում «զզվելի դավաճանություն» են:
Բլյումենթալն ավելացրել է, որ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը հետ է կանգնել տարածաշրջանում ԱՄՆ-ի պատասխանատվությունից, ինչից հետո «նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել Պուտինը»:
Նրա կարծիքով՝ Էրդողանի և Պուտինի վտանգավոր գործընկերությունը Վաշինգտոնին էլ ավելի տագնապալի դրության մեջ է դնում: