Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է անկեղծ ֆոտոշարքում՝ Vogue Australia ամսագրի նոյեմբերյան համարի համար: Նկարները հրապարակվել են պարբերականի պաշտոնական կայքում:
Սև-սպիտակ կադրերում Հադիդը կովբոյական ոճի հանդերձանքներով է: Որոշ լուսանկարներում մոդելը մերկ մարմնին հագած մուգ բաճկոնով է, մյուսներում՝ պառկած է հատակին Gucci-ի ժանյակավոր զուգագուլպաներով և նույն ապրանքանիշի կրծկալով: Բացի այդ, երբեմն մոդելի կերպարները լրացված են կովբոյական գլխարկով և երկարաճիտք կոշիկներով:
Նկարահանումների հեղինակը հայտնի նորաձևության լուսանկարիչ Դենիել Ջեքսոն է: