Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

«Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն դադարեցնելու Լևոն Յոլյանի զոռբայությունը պետական համակարգում»

ՀՀ հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, և 353-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատական ակտը դիտավորությամբ չկատարելը հատկանիշներով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Մամիկոնյանը՝ հավելելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գործն արդեն վարույթ է ընդունված, և նոյեմբերի 8-ին դատական նիստ է նշանակված։ «Բացի դրանից՝ ես թվով 6 տարբեր հայցադիմումներով դիմել եմ ՀՀ վարչական դատարան՝ Լևոն Յոլյանի ոչ իրավաչափ գործողությունները բողոքարկելու առումով, բոլոր 6 հայցերն ընդունվել են վարույթ տարբեր դատավորների մոտ՝ Անի Հարությունյան, Արթուր Ծատուրյան, Արգիշտի Ղազարյան, Մհեր Պետրոսյան, Հրաչ Այվազյան և Էդուարդ Նահապետյան… յուրաքանչյուր դեպքով Լևոն Յոլյանի գործողությունները կասեցված են ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, մինչև դատարանի կողմից որոշում կայացնելը, սակայն Լևոն Յոլյանը ապօրինաբար չի կատարում այդ պահանջը և հիմա էլ չի թողնում մուտք գործեմ իմ աշխատասենյակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մամիկոնյանը՝ ավելացնելով. «Մի քանի օր առաջ էլ, առանց իմ մասնակցության, գույքագրում է արել իմ աշխատասենյակում, որտեղ ես ունեմ նաև ինձ սեփականության իրավունքով պատկանող արժեքավոր գույք և անձնական նամակագրություն։ Սրա վերաբերյալ էլ եմ ես հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում՝ արդեն ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»։

Արամ Մամիկոնյանը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ Լևոն Յոլյանը ոչ միայն ապօրինաբար թույլ չի տալիս՝ մինչև դատարանի վերջնական որոշումը ինքը կատարի իր պարտականությունները, այլև նամակ է գրել ԱԺ անցակետի հսկիչներին, որպեսզի Մամիկոնյանին թույլ չտան մուտք գործել Հաշվեքննիչ պալատ։ «Կարծում եմ, որ իրավական, սոցիալական պետությունում աննորմալ է, որ բարձրաստիճան պաշտոնյան չենթարկվի օրենքին։ Դա հաշվի առնելով՝ ես դիմել եմ գլխավոր դատախազին և տեղեկացրել, որ Լևոն Յոլյանը, օգտվելով իր զբաղեցրած պաշտոնից, հրաժարվում է ենթարկվել օրենքին, կատարել դատարանի որոշումը, հետևաբար թույլ է տալիս հանցագործություն, չարաշահում է իր պաշտոնեական դիրքը»,- ասաց մեր զրուցակիցը։

Արամ Մամիկոնյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՀՀ տարբեր դատարաններ իր կողմից ներկայացված 6 հայցի պատճառով Լևոն Յոլյանը ներկայումս առանձին փաստաբան է վարձել, որպեսզի պաշտպանի իր և Հաշվեքննիչ պալատի շահերը։ Այսինքն՝ Լևոն Յոլյանը նախ լուծարում է Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչությունը իբր աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար, ապա աշխատանքից ազատում է իրավաբանական վարչության պետին ու առանձին փաստաբան է վարձում, որ այդ վեճերում ստանա իրավաբանական օգնություն։ «Այս քայլով նա ապացուցում է, որ իրավաբանական վարչությունը լուծարելը ոչ թե աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար էր, այլ զուտ ինձանից ազատվելու համար։ Ու հիմա նա պետական միջոցներով փաստաբանին վճարում է, որ այս դատական վեճերում իրավաբանական օգնություն ստանա»,- ասաց Մամիկոնյանը՝ եզրափակելով. «Պատկան մարմինները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն դադարեցնելու համար Լևոն Յոլյանի զոռբայությունը պետական համակարգում»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիս ամսից Արամ Մամիկոնյանը սկսեց բարձրաձայնել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից իր նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին, որոնք սկսվել էին այն բանից հետո, երբ Արամ Մամիկոնյանը փաստացի կատարած մեծածավալ աշխատանքի դիմաց Լևոն Յոլյանին խնդրել էր իրեն նույնպես պարգևատրել:

Արամ Մամիկոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերջերս ասել էր, որ չգիտի, թե ինչով է պայմանավորված Յոլյանի կողմից իր նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքը, բայց ինքը երբեք նրա կողմից չի ստացել ոչ մի նկատողություն, չի ունեցել ոչ մի թերացում, որով պայմանավորված կարող էր լինել Յոլյանի վերաբերմունքը։ «Ես ունեմ անթերի կենսագրություն, 20 տարվա աշխատանքային ստաժ, որից 11 տարին Իրավաբանական վարչության պետ են։ Ես եմ իսկզբանե հիմք դրել Վերահսկիչ պալատի իրավաբանական վարչությանը, և երբեք ոչ մի խնդիր չի եղել, բայց հենց նշանակվեց Յոլյանը, իմ անձի հետ կապված ակնհայտ կանխակալ մոտեցում է ցուցաբերում։ Ում ուզում պարգևատրում է, բայց ինձ երբեք չի պարգևատրում։ Իմ վարչության բոլոր աշխատողներին պարգևատրում է, բացի ինձանից, այն դեպքում, երբ ես եմ այդ բոլոր աշխատանքների համակարգողը»,- ասել էր Մամիկոնյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում