Նախկին սենատոր Ռաուֆ Արաշուկովի և նրա հոր՝ Ռաուլ Արաշուկովի միջոցների հափշտակության գործով ևս երկու անձ է ձերբակալվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ ձերբակալվածները եղել են Ռաուլ Արաշուկովի կնոջ եղբայրը, որը եղել է «Գազպրոմ մեժրեգիոնգազ Ստավրոպոլ»-ի մասնաճյուղի տնօրենի տեղակալը, Ահմեդ Կոցբան, ինչպես նաև զարմիկը՝ Բեսլան Արաշուկովը:
Հստակեցվում է, որ ձերբակալվածներին հարցաքննության են ենթարկել նրանց մոտ անցկացված խուզարկություններից հետո:
Հետաքննության համաձայն՝ նրանք 30 միլիարդ ռուբլու գազի գողության հանցակիցներ են եղել: Հոկտեմբերի 23-ին դատարանը կքննի խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դիմումը: