Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ տարվա ընթացքում տարբեր ռեկորդների առավել հաճախ ներկա լինելու համար՝ գրում է gazeta.ru-ն:
Ըստ «Ռուսական ռեկորդների գրքի» գլխավոր խմբագիր Ստանիսլավ Կոնենկոյի՝ Կադիրովը ռեկորդ է սահմանել որպես Ռուսաստանի սուբյեկտի ղեկավար, որ մեկ տարվա ընթացքում ամենաբարձր թվով ներկայություն է ապահովել ռեկորդների ժամանակ՝ 6 անգամ: Նոր ռեկորդի վկայականը կհանձնվի Չեչնիայի սպորտի նախարար Մուսա Խանարիկովին: