Friday, 19 04 2024
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ

Մաֆիոզ կապերը մեր պետությունը հիվանդացրել են, պետք է մաքրելով գնանք. ՍԴ հարցը այս տիրույթում է

Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ ստեղծված իրավիճակը բնութագրող հիմնական կռվանն այն է, որ Հրայր Թովմասյանը ժամանակից շուտ է ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը, քանի որ ժամանակին ստանձնելու դեպքում կհայտնվեր նոր Սահմանադրությամբ կարգավորումների տիրույթում և ՍԴ նախագահի պաշտոնում կմնար 6 տարի ժամկետով, ոչ թե մինչև թոշակառության տարիք:

Նշվում է, որ Թովմասյանին 2005-ի Սահմանադրության ազդեցության գոտում պահելու համար ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել ավելի շուտ: Դա տեղի է ունեցել 2018 թվականի մարտին: Հարց է առաջանում. ինչո՞ւ է իշխանությունը գնացել այդ քայլին և Հրայր Թովմասյանի համար ապահովել ՍԴ նախագահի մոտ մեկուկես տասնամյակի պաշտոն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը այս և մի շարք այլ հարցերի անդրադարձան «Քաղաքացու որոշում» կուսակցության գերագույն մարմնի անդամ Հայկ Սահակյանը, վերլուծաբան Գոռ Մադոյանը և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Հայկ Սահակյանը Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նշեց. «Իշխանությունը որդեգրել է կիսատ-պռատ գործելաոճ, պրոցեսներն ամբողջությամբ նույն հունով տանելու սովորություն կարծես թե չկա, անպայման կիսատ է թողնվում: Այն, ինչ հիմա կատարվում է Հրայր Թովմասյանի շուրջ, արհեստական օրակարգ է: Հիմքում դրված է արդարադատության համակարգ, դատական համակարգ չունենալու խնդիրը»:

«Մենք չունենք Սահմանադրական դատարան, ՍԴ-ն չունի լիարժեք կազմ, ունենք երկու դատավոր, ՍԴ-ն ճգնաժամի մեջ է,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:- Ողջունում եմ պատգամավոր Արման Բաբաջանյանի քայլը՝ ուղղված օրինական գործընթացով այդ հարցերը պարզելուն: Բայց կուզենայի, որ մեր Սահմանադրական դատարանի հարցը լուծվեր քաղաքական որոշման արդյունքում: ԱԺ-ն այդ հարցով քաղաքական մտածողություն չդրսևորեց: Ուզում եմ Հայաստանում տեսնել քաղաքական այրերի, որոնք իրենց քայլերի համար պատրաստ են պատասխանատվություն կրել առաջին հերթին Հայաստանի ժողովրդի առջև… Մենք կրակի հետ ենք խաղում»:

Գոռ Մադոյանի դիտարկմամբ՝ այսօր հիմնական օրակարգը հեղափոխության շարունակությունն է: «Հեղափոխությունը ենթադրում է իշխանության բոլոր ճյուղերի փոփոխություն, իշխանության բոլոր ճյուղերի լեգիտիմացում, իսկ դա ենթադրում է ՍԴ փոփոխություն»,- ընդգծեց վերլուծաբանը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում