ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի համար անակնկալ է եղել նախարարների աշխատավարձի կրկնապատկելը սակայն կարծում է՝ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բավարար աշխատավարձ ստանան, որպեսզի և՛ նորմալ աշխատանք ապահովեն, և՛ նվազեն կոռուպցիոն ռիսկերը:
«Կոնցեպտուալ առումով աշխատավարձի բարձրացման վերաբերյալ գլոբալ քննարկում միշտ էլ եղել է, հատկապես վերջին շրջանում: Սահայն կոնկրետ այս տարբերակով դիտարկումներ չեն եղել»,-հավելեց նա:
Ըստ հրապարակման՝ 1,5 միլիոն է հասել նախարարների աշխատավարձը: Հարցին՝ սա արդյոք այն աշխատավարձի չափն է, որը հնարավորություն կտա զերծ մնալ կոռուպցիոն ռիսկերից, Թունյանընշեց.«Իմ սուբյեկտիվ կարծիքով այդ գումարը կարող է նույնիսկ քիչ լինել բարձրաստիճան պաշտոնյաներին վարձատրելու համար` հաշվի առնելով ոչ միայն կոռուպցիոն ռիսկերը, այլ այդ մարդկանց պետական համակարգ բերելը, համակարգում պահելը և մոտիվացնելը»: