Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն անդրադարձավ Սիրիայի հյուսիսում բնակվող հայերի խնդրին:
«Առաջարկում եմ ստեղծել մի կոմիտե կամ գերատեսչություն, որը կզբաղվի կրիզիսային իրավիճակներին ՀՀ արձագանքման հարցերով»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկացած խնդրի դեպքում կսատարի իրենց:
Մանրամասները՝ տեսանյութում: