Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Գագիկ Ծառուկյանը լիուլի վճարել է. պատասխան Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին

Գագիկ Ծառուկյանը որևէ պարտավորություն չունի Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի առաջ, լրագրողների հետ հոկտեմբերի 22-ի զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, երբ լրագրողները հարց են տվել Ռոբերտ Քոչարյանի մասին:

Այն, որ ԲՀԿ նախագահը գնահատելով Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական ասոցացման վտանգը մշտապես հայտարարում է, որ չկա որևէ կապ, հայտնի դիրքորոշում է:

Հետաքրքիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանը կարծես թե առաջին անգամ տալիս է «որևէ մեկին պարտք չեմ» ձևակերպումը: Համենայն դեպս, «պարտք չլինելու» մասին Ծառուկյանը հաճախ չէ, որ խոսում է: Իսկ այն, որ խոսում է, և այժմ է խոսում, թերևս առնվազն ենթագիտակցական առումով վկայում է, թե ինչ ճնշում կա նրա վրա քաղաքական իրադրության տեսանկյունից: ԲՀԿ-ն չմիացավ Հրայր Թովմասյանի դեմ «Իմ քայլի» նախաձեռնությանը, սակայն Հրայր Թովմասյանը ներողություն խնդրելով ԲՀԿ-ից՝ չեկավ խորհրդարան հարցերին պատասխանելու:

Առերևույթ ԲՀԿ-ին արված նրա ռեվերանսը իրականում ակնարկ էր, որ «Իմ քայլ»-ին չմիանալը նախկին իշխանության համար, նախկին համակարգի համար՝ որն այսօր մոբիլիզացվել է Թովմասյանի պաշտպանության շուրջ, ամենևին գոհացնող կամ բավարար դիրքորոշում չէ:

Նախկին իշխող համակարգը ԲՀԿ-ից ակնկալում է ոչ թե չմիանալ «Իմ քայլ»-ին՝ դա գուցե կարող էր հետհեղափոխական նախորդ փուլի համար լինել բավարար, այլ միանալ իր քայլերին: Այդ ակնկալիքը անշուշտ առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ԲՀԿ-ն ինքը նախկին համակարգից ծնված ուժ է: Սակայն այդ հանգամանքի առումով է նաև հատկանշական, որ ԲՀԿ նախագահ Ծառուկյանը հայտարարում է, որ ոչ մեկին պարտք չէ, պարտք չէ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Ըստ ամենայնի, նախկին համակարգից Ծառուկյանին հիշեցնում են համատեղ անցյալը, ինչին ի պատասխան էլ նա փաստորեն ակնարկում կամ ազդարարում է, որ ինքն այդ անցյալի համար լիուլի վճարել է և ըստ այդմ ձեռք բերել «ազատության իրավունք» ներկայիս իրադրության համար: ԲՀԿ նախագահի համար ամբողջ հարցը սակայն այն է, որ իր «ազատությունն» այդ իմաստով չունի քաղաքական արժեք կամ գին և նա դա շատ լավ է պատկերացնում, գիտակցելով, որ հեռանկար չունի նախկին համակարգի տիրույթում և ի վերջո դարձյալ զոհաբերվելու է որևէ իրավիճակի, որովհետև խոշոր հաշվով հենց այդ ռազմավարական հեռանկարով էր նա ներքաշվել քաղաքականություն նախկին համակարգում, և հեռանկար չունի նոր քաղաքական իրողությունների պարագայում, երբ հաղթահարվի անցումային փուլը: Իսկ այն վաղ թե ուշ հաղթահարվելու է, և ընդ որում հենց դրա վկայությունն են նաև առաջացող իրավիճակային ճգնաժամերը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում