ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստանի անկախ դատական համակարգի ամրապնդմանն օժանդակելու իր պարտականությանը` նշելով, որ այն պետք է համապատասխանի Սահմանադրությանը:
ԱՄՆ դիվանագիտական կառույցից հայտնել են.
«ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում է Հայաստանի իրավական, քաղաքական և տնտեսական բոլոր զարգացումներին: Մենք խթանում ենք մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման առաջխաղացմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ ինստիտուտների զարգացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի գերակայության ամրապնդումը։
Միջազգային դոնոր հանրության, քաղաքացիական հասարակության և ՀՀ կառավարության հետ համաձայնեցնելով՝ մենք ուսումնասիրում ենք կառավարության դատաիրավական ոլորտի բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությանը աջակցելու հնարավորությունները»։