Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը 4-րդն է Մեն կղզու մրցաշարում:
11 տուրերից հետո հավաքելով 7,5 միավոր Արոնյանը գրավեց 4-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Չինաստանից Հաո Վանգը: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միայն 6-րդն էր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը 21-րդն է, Ռոբերտ Հովհաննիսյանը` 37-րդը, Վլադիմիր Հակոբյանը` 50-րդը, Գաբրիել Սարգսյանը` 54-րդը, Սերգեյ Մովսեսյանը` 104-րդը: