Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյա աշխատանքը: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես ներկայացրեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, խոսքը վերաբերում է բժշկական ապահովագրության կամավոր մեթոդին. «Այն վարձու աշխատողները, ովքեր սեփական կամքով ապահովագրություն կիրականացնեն, մինչև 50 հազար դրամի չափով իրենց եկամտային հարկից այդ գումարը կնվազեցվի»:
Մանե Թանդիլյանը ընդգծեց. «Ես համարում եմ սա ներդրում մարդկանց առողջության մեջ, այլ ոչ թե ընթացիկ ծախս՝ ինչպես կներկայացնեն իմ գործընկերները»:
Նշենք, որ նախագիծը գլխադասային հանձնաժողովի կողմից բացասական եզրակացության է արժանացել:
Մանրամասները՝ տեսանյութում: