Չիկագոյի միջազգային օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել մեքսիկական Volaris ավիաընկերության ինքնաթիռ ուղեբեռը բարձրացնելու ժամանակ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Նշվում է, որ պայթել է պայուսակներից մեկը։ Վթարային խմբերն արձագանքել են պայթյունին։
Շուտով իշխանությունները ենթադրել են, որ պայթյունի պատճառ կարող էր լինել մարտկոցը կամ բջջային հեռախոսի լիցքավորիչը։ Նշվում է, որ պայթյունից աղմուկ է բարձրացել, և պայուսակում ծուխ չի եղել։
Միջադեպի արդյունում ոչ ոք չի տուժել։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպը հարթվել է և հանրային անվտանգությանը սպառնալիք չկա։