Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի իշխող Լիբերալ կուսակցությունը հաղթում է ընտրություններում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կենտրոնական հանձնաժողովի նախնական տվյալները։
Տվյալների համաձայն՝ լիբերալներն առաջատար են 338 ընտրական շրջաններից 138-ում։
Հայտնի է, որ Ազգային խորհրդարան համայնքների պալատում տեղերի քանակն այդքան է։
Տվյալ պահին հայտնի են 306 շրջաններից տվյալներ։