Աստրախանի մարզի Հարավային ռազմական շրջանի զենիթայինների ուսումնական վարժանքների շրջանակում կրակ են արձակել C-400 «Տրիումֆ» զենիթային հրթիռային համակարգերից: Զորավարժությունների տեսանյութը հրապարակել է «Զվեզդա» հեռուստաալիքը:
Միջոցառման շրջանակում զինվորականները հաջողությամբ խոցել են ցածր թռչող արագընթաց բարձր մանևրելի «Կաբան», «Բեկաս» և «Արմավիր» թիրախները: Բացի այդ, զենիթայինները բարձր թռչող թիրախների որոնման և հայտնաբերման, ինչպես նաև պայմանական հակառակորդի ինքնաթիռները հետ մղելու վարժանքներ են անցկացրել: